Logo

«Յուվենտուսի» առանցքային ֆուտբոլիստը շարք է վերադարձել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:13 / 03.10.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի վինգեր Ֆեդերիկո Կիեզան վերականգնվել է ծանր վնասվածքից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Եվրոպայի չեմպիոնը հոկտեմբերի 3-ին մարզվել է թուրինյան ակումբի ընդհանուր խմբում:

Հիշեցնենք, որ Կիեզան նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել հունվարի 9-ին, որից հետո ենթարկվել էր ձախ ծնկի խաչաձև կապանների վիրահատության:

Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել էր 14 խաղի ու խփել 2 գոլ:

Իտալացին, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ կվերադառնա Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում, որը կայանալու է հոկտեմբերի 25-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ