Logo

«Չի կարելի անընդհատ մարդկանց աչքին փուշ լինել և ակնկալել, որ նրանք կընդունեն քեզ». UFC-ի մարտիկը` Ծառուկյանին

23:21 / 22.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի վետերան մարտիկ Էնթոնի Սմիթը խոսել է թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանի շուրջ իրավիճակի մասին:

«Չի կարելի անընդհատ մարդկանց աչքին փուշ լինել և ակնկալել, որ նրանք կընդունեն քեզ: Ես նկատի չունեմ, որ Ծառուկյանը լուրջ վնասվածք չի ստացել, բայց երբեմն դուք հանգամանքների զոհ եք դառնում։

Բոլորն արդեն մոռացել են, որ նա հարվածել է երկրպագուի դեմքին։ Սակայն UFC-ի շրջանակում դա մեծ սկանդալ էր, թեև ԶԼՄ-ներն առանձնապես աղմուկ չէին բարձրացրել: Նա պետք է ներողություն խնդրեր այդ արարքի համար, բայց չարեց։ Իսկ Օլիվեյրային հաղթելուց 5 շաբաթ անց նրան առաջարկեցին Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտ, սակայն նա ի վերջո չմասնակցեց այդ պայքարին։ Չեմ ուզում դատել նրան, բայց այս պահերը կարող են կուտակվել։

Ծառուկյանը շատ սիրված է Լոս Անջելեսում, UFC-ն մեծ գումարներ է ներդրել առաջխաղացման համար: Ես համաձայն եմ նրա որոշման հետ՝ պետք չէ գնալ Իսլամի դեմ մենամարտի ոչ օպտիմալ վիճակում: Բայց հիմա նա ստիպված կլինի վերադառնալ չեմպիոնական մրցավազք»,- ասել է ամերիկացին:

Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր գործող չեմպիոն, դաղստանցի Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտին մասնակցելուց: Նրան փոխարինել էր բրազիլացի Ռենատո Մոյկանոն, որը պարտվել էր Մախաչևին առաջին ռաունդում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ