Logo

«Չհասկացանք՝ ինչու մեր գոլը չեղարկվեց». «Ռայոյի» ֆուտբոլիստ

02:20 / 18.02.2025Ֆուտբոլ
null

«Ռայո Վալյեկանոյի» կիսապաշտպան Պեդրո Դիասը «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 24-րդ տուրի հանդիպման (0-1) ընդմիջմանը՝ La liga TV-ի եթերում, խոսել է իր թիմի չեղարկված գոլի մասին:

«Չհասկացանք՝ ինչու նրանք չեղարկեցին մեր գոլը: Ասացին, որ խաղից դուրս վիճակում գտնվող ֆուտբոլիստն է արգելափակել մրցակցի տեղաշարժը: Սա, սակայն, մրցավարի դիրքորոշումն է, որը մենք պետք է հարգենք»,- ասել է Պեդրո Դիասը:

Գոլի չեղարկման պատճառն այն է, որ «Ռայո Վալյեկանոյի» հարձակվող Ռանդի Նտեկան, որը գոլ խփած ֆուտբոլիստին կատարված փոխանցման ժամանակ եղել է խաղից դուրս վիճակում, արգելափակել է «Բարսելոնայի» պաշտպան Ինյիգո Մարտինեսի տեղաշարժը, ինչի արդյունքում կատալոնական թիմի ֆուտբոլիստը չի կարողացել այդ դրվագում պայքարել գնդակի համար: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ