Logo

«Չգիտեմ՝ երբ կսկսի խաղալ». Էնրիկեն գնահատել է Կվարացխելիայի մարզավիճակը

21:13 / 24.01.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գնահատել է թիմի նորեկ, Վրաստանի հավաքականի առաջատար Խվիչա Կվարացխելիայի մարզավիճակը, հաղորդում է RMC Sport-ը։

«Երբ ձեռք ես բերում խաղացողի, հավատում ես, որ նա կբարելավի թիմի վիճակը: Չգիտեմ՝ երբ նա կսկսի խաղալ. դա պայմանավորված է մարզումներով։ Այստեղ այնքան էլ հեշտ չէ, քանի որ թիմի մակարդակը շատ բարձր է: Կարևոր չէ, թե երբ կսկսի խաղալ, կարևոր է, որ նա համապատասխանի մեր դինամիկային:

Ֆիզիկապես նա շատ լավն է։ Մենք տեսնում ենք, որ առանց խնդիրների է մարզվում, պատրաստ է,- ասել է իսպանացի մասնագետը:

23-ամյա Կվարացխելիան իտալական «Նապոլիից» է տեղափոխվել փարիզյան գրանդ, որի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա