Logo

Չեզարե Պրանդելին ավարտել է մարզչական կարիերան

10:10 / 14.03.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալացի հանրահայտ մասնագետ Չեզարե Պրանդելին ավարտել է մարզչական կարիերան: 

«Միակ նստարանը, որի մասին երազում եմ, գտնվում է այգում՝ թոռնիկներիս հետ»,- գրել է 65-ամյա մասնագտեը սոցցանցերում: 

Պրանդելին Իտալիայի հավաքականը գլխավորել է 2010-2014-ին և հասել Եվրո-2012-ի եզրափակիչ։ Ակումբային ֆուտբոլում մարզիչն աշխատել է իտալական «Ֆիորենտինայում», «Ատալանտայում», «Լեչեում», «Վենեցիայում», «Պարմայում», «Ռոմայում», «Ջենոայում», թուրքական «Գալաթասարայում», իսպանական «Վալենսիայում» և արաբական «Ալ Նասրում»: 2009-ին նա ճանաչվել է Իտալիայի տարվա լավագույն մարզիչ։

Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պրանդելին Թուրինի «Յուվենտուսի» հետ և երեք անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Նա խաղացել է նաև «Ատալանտայում» ու «Կրեմոնեզեում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա