Logo

Chessable Masters․ Լևոն Արոնյանը պարտվեց Ուեսլի Սոյին

23:48 / 03.04.2023Շախմատ
Լևոն Արոնյան-Ուեսլի Սոյ

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը պարտվեց արագ շախմատի Chessable Masters օնլայն մրցաշարում, որը Champions Chess Tour-ի երկրորդ փուլն է։

Քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստերը 1,5-2,5 հաշվով պարտվեց ամերիկացի Ուեսլի Սոյին։ Արոնյանը հաղթանակով սկսեց 4-խաղյա դիմակայությունը, սակայն երկրորդ ու չորրորդ պարտիաներում պարտվեց։ Երրորդ մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի։

Կիսաեզրափակիչի մյուս ուղեգրերը վիճարկում են Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վլադիսլավ Արտեմիև (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լե Կուանգ Լիեմ (Վիետնամ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վլադիմիր Ֆեդոսեև (Ռուսաստան)։ Չորսական պարտիաներից հետո բոլոր զույգերում հաշիվը հավասար է՝ 2:2:

Հիշեցնենք, որ Champions Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը կազմում է 2 միլիոն դոլար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա