Արագ շախմատի Chessable Masters առցանց մրցաշարի հերթական փուլում Լևոն Արոնյանը 0-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և դուրս մնաց հետագա պայքարից:
Իսկ Կառլսենը հաջորդ մրցախաղում 1-2 հաշվով պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրային: Վերջինս ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի հետ կվիճարկի գլխավոր մրցանակը: