Logo

Օլիմպիադա. Հայ շախմատիստուհիները 3-րդ անընդմեջ հաղթանակը տարան 

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:12 / 03.08.2022• Շախմատ
null

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 6-րդ տուրում 3,5-0,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ տանելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: 

Հաղթանակի հիմքը դրեց առաջինն իր պարտիան ավարտած Էլինա Դանիելյանը: Առաջին խաղատախտակի վրա Դանիելյանը սևերով 39-րդ քայլին պարտության մատնեց  Յովանկա Հուսկային:

2-րդ հաղթական միավորը Հայաստանի թիմին պարգևեց 3-րդ խաղատախտակի վրա ելույթ ունեցող Աննա Սարգսյանը՝ սևերով պարտության մատնելով Լան Յաոյին:

Իսկ երբ 2-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանն էլ սպիտակներով հաղթեց Տոմա Կատարզինային, մրցամարտի ելքը վճռվեց: Այնպես որ, 4-րդ խաղատախտակի վրա Մարիամ Մկրտչյանի և Աքշայա Կալայալահանի պարտիայի ելքն արդեն էական նշանակություն չուներ: Սպիտակներով խաղացող Մարիամը հաշտություն կնքեց մրցակցի հետ:

6 տուրից հետո հայ շախմատիստուհիները վաստակել են 10 միավոր: 

Հիշեցնենք, որ նախորդ 5 տուրերում կանանց Հայաստանի հավաքականը միևնույն 4-0 հաշվով առավելության էր հասել Բոստվանայի և Նորվեգիայի ընտրանիների նկատմամբ, ապա պարտվել էր էստոնուհիներին (1,5-2,5) ու կրկին հաղթանակներ էր տարել Իռլանդիայի (4-0) և Ինդոնեզիայի (3-1) շախմատիստուհիների նկատմամբ:

Օգոստոսի 4-ին Օլիմպիադայում հանգստյան օր է: Օգոստոսի 5-ին մասնակիցները կրկին կնստեն խաղասեղանների շուրջ՝ անցկացնելով 7-րդ տուրի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ