Logo

Մ20 ԱԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթեց ու մոտեցավ առաջատարներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:31 / 18.10.2022Շախմատ
null

Իտալական Սարդինիա կղզու Կալա Գոնոնե բնակավայրում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնության մասնակիցները մեկօրյա հանգստից հետո անցկացրին 7-րդ տուրի մրցախաղերը:

Մարիամ Մկրտչյանը սպիտակներով 49-րդ քայլին հաղթեց լեհ Հոնորատա Կուչարսկային: Մինչև 18 տարեկանների աշխարհի գործող չեմպիոնուհին մրցաշարում 4-րդ հաղթանակը տարավ ու վաստակեց 5 միավոր: Մարիամը մեկ միավորով է հետ մնում առաջատարներից:

Հայ պատանիների մրցակիցները հնդիկ շախմատիստներն էին: Արթուր Դավթյանը սևերով 50-րդ քայլին հաշտություն կնքեց Կրիշնա Ռոհիթի հետ: Դավթյանը 4 միավոր է վաստակել:

Արմեն Բարսեղյանը սպիտակներով 25-րդ քայլին պարտվեց Պաներսելվամ Ինիյանին: Դա մրցաշարում Արմենի 3-րդ պարտությունն էր: Բարսեղյանի հաշվին 3,5 միավոր է գրանցված:

Հոկտեմբերի 19-ին կկայանան 8-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ