Logo

«Չեսմուդ Օփեն». Հայ շախմատիստներից 13-ը հաղթանակով մեկնարկեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:12 / 30.09.2022Շախմատ
null

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է շախմատի «Չեսմուդ Օփեն» միջազգային 2-րդ բաց մրցաշարը:

Հայաստանցի 35 շախմատիստներից 13-ը հաղթանակով մեկնարկեց: Նրանց թվում են Հայաստանի առաջատար շախմատիստներ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հովիկ Հայրապետյանը: Իսկ ահա Տիգրան Հարությունյանը մեկնարկում պարտվեց:

Ընդհանուր առմամբ, մեկնարկային տուրում հաղթանակներ տարան 84 մասնակիցներից 32-ը: Հոկտեմբերի 1-ին կկայանան 2-րդ տուրի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ