Logo

Չերչեսովը կարող է դառնալ Գեորգի Հարությունյանի մարզիչը

21:55 / 12.02.2025Ֆուտբոլ
null

Ռուսաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է վերադառնալ Հունգարիա ու աշխատանքի անցնել «Պուշկաշ Ակադեմիայում», գրում է Legalbet-ը։

«Պուշկաշ Ակադեմիան» այժմ մարզում է Ժոլտ Հոռնյակը, որի պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսի 1-ին։ Ֆելչուտը ներկահացնող ակումբը սլովակ մասնագետի փոխարինող դիտարկում է Չերչեսովի տարբերակը։ Ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական բանակցություններ են վարել նրա հետ։

61-ամյա մասնագետը պատրաստ է մարզել «Պուշկաշ Ակադեմիան», սակայն նա ցանկանում է աշխատանքի անցնել միայն այն դեպքում, երբ ներկայիս գլխավոր մարզչի ապագան ավելի հստակ կլինի։

Ռուս մարզիչը ներկա է եղել Հունգարիայի առաջնության 19-րդ տուրի «Պուշկաշ Ակադեմիա» - «Ֆերենցվարոշ» հանդիպմանը (1-0)։ Նա Հունգարիայում հանդիպել է նաև երկրի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։

Չերչեսովը 2021-2023 թթ. Հունգարիայում մարզել է «Ֆերենցվարոշը»։ Մայրաքաղաքային ակումբը նրա գլխավորությամբ երկու անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթի տիտղոսը։

Հիշեցնենք` «Պուշկաշ Ակադեմիայում» է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը հունվարին է 1 միլիոն եվրոյով ռուսական «Կրասնոդարից» համալրել ակումբի կազմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ