Logo

Չերչեսովը հեռացավ Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

13:37 / 27.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ՂՖՖ պաշտոնական կայքը։

«Ֆուտբոլի Ղազախստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հրաժարական է տվել։ Աշխատանքային պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզվել է»,- գրված է հայտարարության մեջ։

Ռուս մասնագետը Ղազախստանի հավաքականը գլխավորում էր 2024 թ. հուլիսից։ Ղազախները նրա գլխավորությամբ 6 խաղում 1 ոչ-ոքի արդյունք են գրանցել ու կրել են 5  պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա