Ղազախստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի մամուլի ասուլիսի ժամանակ տգեղ միջադեպ է գրանցվել:
Ղազախ լրագրողը ռուս մասնագետին հարց է ուղղել մայրենի լեզվով: Առաջին անգամ Չերչեսովը դիմել է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի օգնությանը, սակայն հաջորդ հարցի ժամանակ զայրացել է ու կոպտել լրագրողին:
Միջադեպից հետո Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարզիչը սկսել է սովորել ղազախերեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չերչեսովը հայտարարել էր, որ հասկանում է ղազախերեն և թարգմանչի կարիք չունի: Ստանիսլավ Չերչեսովը Ղազախստանի հավաքականի գլխավորել էր հունիսի 3-ին: 60-ամյա մասնագետի նախորդ թիմը եղել է հունգարական «Ֆերենցվարոշը», որտեղից նա հեռացել էր 2023-ի հուլիսին:

-42.jpg)
