Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Հնդկաստանում կայացած Chennai Grand Masters մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Հայ գրոսմայստերը հիմնական փուլի 7 տուրից հետո Հնդկաստանի ներկայացուցիչներ Արջուն Էրիգայիսիի և Արավինդհ Չիթհամբարամի հետ 4,5 միավորով բաժանել է 1-3-րդ տեղերը: Էրիգայսին լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղն է գրավել, ԱՄՆ-ը ներկայացնող 42-ամյա Արոնյանը մյուս հնդիկի հետ թայ-բրեյքում վիճարկել է եզրափակիչի մյուս ուղեգիրը: Հայ շախմատիստն «արմագեդոնում» սևերով ոչ-ոքի գրանցելու շնորհիվ դուրս է եկել եզրափակիչ:
Վճռորոշ մրցախաղում Արոնյանը 0-2 հաշվով պարտվել է Արավինդհ Չիթհամբարամին և գրավել երկրորդ տեղը: Հաղթողը ստացել է 17,800 դոլար, Արոնյանը` 11,900: