ՀՖՖ Մրցումների բաժինը փոխել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչից հետաձգված «Նոա» - «Ալաշկերտ» հանդիպման վայրը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Աբովյանի՝ Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրի փոխարեն հանդիպումը տեղի կունենա Երևանի «Ջունիոր սպորտ» ստադիոնում: Խաղը կկայանա փետրվարի 19-ին, կմեկնարկի ժամը 16։00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքում «Նոա» - «Ալաշկերտ» զույգի հաղթողը կմրցի «Գանձասարի» հետ։