Logo

Չեմպիոնշիփի պատմության մեջ ամենահեռահար գոլը

21:58 / 14.12.2025Ֆուտբոլ
null

«Լեսթերի» վինգեր Աբդուլ Ֆաթավուն խփել է Անգլիայի երկրորդ լիգայի` Չեմպիոնշիփի պատմության մեջ ամենահեռահար գոլը։

Գանացի ֆուտբոլիստն «Իփսվիչ Թաունի» դեմ 21-րդ տուրի խաղում (3-1) մրցակցի դարպասը գրավել է 65 յարդից (59 մետր)։

Ֆաթավուն Չեմպիոնշիփի ընթացիկ մրցաշրջանում 21 խաղում գրանցել է 4 գոլ ու 6 ասիստ։

«Լեսթերը» 31 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, «Իփսվիչը» 34 միավորով 5-րդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ