Logo

Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

15:19 / 17.03.2023Չեմպիոնների լիգա
null

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում մարտի 17-ին կայացավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի և մրցաշարի եզրափակիչ հատվածի վիճակահանությունը:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» քառորդ եզրափակիչում կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ, իսկ Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» մրցակիցը կլինի Լիսաբոնի «Բենֆիկան»։

Կիսաեզրափակիչի ևս մեկ ուղեգիր կվիճարկեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Մյունխենի «Բավարիան», իսկ Ա Սերիայի առաջատար «Նապոլին» ու գործող չեմպիոն «Միլանը» կմրցեն իտալական դիմակայությունում

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ

  • «Ռեալ» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)
  • «Ինտեր» (Իտալիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)
  •  «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)
  •  «Նապոլի» (Իտալիա) - «Միլան» (Իտալիա)

Առաջինը նշված թիմերը դիմակայության առաջին խաղը կանցկացնեն տանը:

Կիսաեզրափակիչ

  • «Նապոլի»/«Միլան» – «Ինտեր»/«Բենֆիկա»
  • «Ռեալ»/«Չելսի» – «Մանչեսթեր Սիթի»/«Բավարիա»

Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-ին և 12-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-ին և 19-ին։ Կիսաեզրափակիչների առաջին հանդիպումները նախատեսված են մայիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 16-ին և 17-ին: Եզրափակիչը կանցկացվի հունիսի 10-ին Ստամբուլում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա