Դորտմունդի «Բորուսիայի» գվինեացի հարձակվող Սերու Գիրասին ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մաամուլի ծառայությունը:
Գիրասին Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ 1/16 եզրափակիչի դիմակայության առաջին խաղում գոլ էր խփել և ասիստ կատարել: Գերմանական թիմն արտագնա խաղում հաղթել էր 3-0 հաշվով:
Շաբաթվա լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Մադրիդի «Ռեալից» Վինիսիուս Ժունիորը, Լիսաբոնի «Բենֆիկայից»` Վանգելիս Պավլիդիսը և նիդերլանդական «Ֆեյենորդից»` Իգոր Պայշաոն:


