Logo

Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

22:08 / 07.11.2024Ֆուտբոլ
null

Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Պորտուգալական թիմը հիմնական փուլի չորրորդ տուրում ընդունել էր Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին» և Դյոկերեշի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել 4-1 հաշվով:

Ընդհանուր առմամբ` 26-ամյա ֆուտբոլիստը գլխավոր եվրագավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած չորս խաղում դարձել է 5 գոլի հեղինակ:

Քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է Լուիս Դիասը («Լիվերպուլ»), երրորդը՝ Նիկոլաս-Գերիտ Կյունը («Սելթիկ»), չորրորդը՝ Կարիմ Կոնատեն («Զալցբուրգ»):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա