Նիդերլանդները ներկայացնող «ՊՍՎ Էյնդհովենի» հոլանդացի կիսապաշտպան Ջոուի Վերմանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չէր դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ 1/8 եզրափակիչի առաջին խաղում (1-1), սակայն աչքի էր ընկել վառ գործողություններով:
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին քվեարկության արդյունքում երկրորդն է, պորտուգալական «Պորտուի» բրազիլացի վինգեր Գալենոն՝ երրորդը, իտալական «Ինտերի» ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը՝ չորրորդը։
Շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել Գալենոյի՝ «Պորտու» - «Արսենալ» (1-0) խաղում խփած հաղթական գոլը վերջին վայրկյաններին։


