Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
35-ամյա ֆուտբոլիստը հաղթական գոլ էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակիչի դիմակայության պատասխան խաղում (1-0): Գերմանական թիմն առաջին խաղում նույնպես հաղթել էր 1-0 հաշվով:
Մյունխենի «Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսի դիպուկ հարվածն էլ ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ: Դևիսը տպավորիչ գոլ էր խփել Մադրիդի «Ռեալի» դարպասը:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելի գլխավորած թիմն արտագնա խաղում 1-2 հաշվով պարտվել էր «Արքայական ակումբին» և դուրս մնացել պայքարից, քանի որ կիսաեզրափակիչի դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը:
«Բորուսիա» - «Ռեալ» եզրափակիչը տեղի կունենա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում: