ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների ցուցակը:
Երրորդ տուրի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան և իտալական «Միլանի» հոլանդացի կիսապաշտպան Տիջանի Ռեյնդերսը:
Հիշեցնենք, որ բրազիլացիներ Վինիսիուսն ու Ռաֆինյան Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» հետ խաղերում դարձել էին հեթ-տրիկի հեղինակ, իսկ Ռեյնդերսը դուբլ էր ձևակերպել բելգիական «Բրյուգեի» դեմ մրցավեճում:


