ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլի և եզրափակիչի գնդակը, որը ստացել է UCL Pro Ball London անվանումը։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը կմեկնարկի փետրվարի 13-ին։ 1/8 եզրափակիչի առաջին խաղերում կմրցեն «Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի» և «Լայպցիգ» - «Ռեալ» զույգերը։
Մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 1-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։


