Logo

Չեմպիոնների լիգայի պատմության մեջ ամենաշատ խաղաժամանակ ստացած ֆուտբոլիստները

16:56 / 04.11.2025Ֆուտբոլ
null

Transfermarkt-ը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք Չեմպիոնների լիգայում առաջատարներն են խաղաժամանակով, հայտնում է Championat-ը: 

Առաջին տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ երկրորդում՝ Լիոնել Մեսին:

Թոփ-10-ում են Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» ներկայիս ու նախկին 9 ֆուտբոլիստ:

Միակ ֆուտբոլիստը, որը չի խաղացել այդ ակումբներում, իտալացի Պաոլո Մալդինին է, որն ամբողջ կարիերան անցկացրել է «Միլանում»։

1. Կրիշտիանու Ռոնալդու՝ 183 խաղ, 15 758 րոպե

2. Լիոնել Մեսի՝ 163 խաղ, 13 577 րոպե

3. Սերխիո Ռամոս՝ 142 խաղ, 12 449 րոպե

4. Ռաուլ Գոնսալես՝ 142 խաղ, 11 989 րոպե

5. Տոնի Կրոս՝ 151 խաղ, 11 635 րոպե

6. Պաոլո Մալդինի՝ 135 խաղ, 11 450 րոպե

7. Չավի՝ 151 խաղ, 11 308 րոպե

8. Ռոբերտ Լևանդովսկի՝ 135 խաղ, 11 196 րոպե

9. Կարիմ Բենզեմա՝ 152 խաղ, 10 943 րոպե

10. Ժերար Պիկե՝ 128 խաղ, 10 627 րոպե

*Ցանկում հաշվարկված չէ դարպասապահների խաղաժամանակը։

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ