Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆինիդի Ջորջին նշանակելու մասին:
Մինչև այդ նա ազգային թիմի նախկին մարզիչ Ժոզե Սանտուժ Պերեյրուի օգնականն էր: Վերջինս պաշտոնից հեռացել է Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում կրած պարտությունից հետո:
Ջորջը ֆուտբոլիստի կարգավիճակում 62 խաղ է անցկացրել Նիգերիայի հավաքականում և դարձել է Աֆրիկայի գավաթակիր: Նա հայտնի է դարձել «Այաքսի» կազմում ելույթներով, որի հետ հետ 8 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը 1995 թվականին:
Հետագայում վինգերը երկար ժամանակ խաղացել է Իսպանիայում: