Logo

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տուրի խաղերը կանցկացվեն 3 օրում

13:58 / 24.05.2024Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգան 2024-2025 մրցաշրջանից ոչ միայն նոր ձևաչափով է անցկացվելու, այլ նաև նոր խաղացանկով: Նախկինի համեմատ, յուրաքանչյուր տուրի հանդիպումները կայանալու են ոչ թե 2, այլ 3 օրում: Բացի սովորական երեքշաբթի և չորեքշաբթի օրերից, խաղեր են անցկացվելու նաև հինգշաբթի, գրում է Cope-ն:

Բացի այդ, վերջին տուրի մրցավեճերը կանցկացվեն միաժամանակ, 2025 թվականի հունվարի 29-ին:

Ինչպես ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, խմբային փուլում այլևս առանձին խմբեր չեն լինի, այլ բոլոր 36 թիմերն (նախկին 32 փոխարեն) ընդգրկված են լինելու միևնույն մրցաշարային աղյուսակում:

Յուրաքանչյուր թիմ 8-ական խաղ է անցկացնելու շախմատային շվեյցարական համակարգի ձևաչափով: Նախնական կլինի 4 զամբյուղ, որտեղի ակումբների հետ թիմերը 2-ական խաղ կանցկացնեն:

Լավագույն 8 թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ, իսկ 9-24 տեղերի թիմերը փլեյ-օֆֆը կսկսեն 1/16 եզրափակիչից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ