ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» տոմսերը վաճառվում են նաև Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տոմսարկղում (ամեն օր` 11:00-19:00-ն), հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարի եզրափակիչ հատվածին մասնակցելու են իսպանական «Պալմա Ֆուտզալը» և «Բարսելոնան», պորտուգալական «Բենֆիկան» ու «Սպորտինգը»։
Մայիսի 3-ին կայանալիք կիսաեզրափակիչում մրցելու են «Բենֆիկան» ու «Պալմա Ֆուտզալը», «Բարսելոնան» ու «Սպորտինգը»։ Առաջին խաղային օրվա տոմսերի արժեքը 1000-3000 դրամ է։
Երրորդ տեղի համար և եզրափակիչ հանդիպումները կայանալու են մայիսի 5-ին, տոմսերի արժեքը 1000-5000 դրամ է։
Բոլոր հանդիպումները կայանալու են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել Tickets.ffa.am կայքից։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողը «Պալմա Ֆուտզալն» է, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։