Logo

Չեմպիոնների լիգա․ Ռմբարկուական մրցավազքը, ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստները

12:48 / 30.11.2023Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրից հետո երեք ֆուտբոլիստ 5-ական գոլով հավակնում է գլխավոր ռմբարկուի մրցանակին:

Հինգ գոլ են խփել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը: Հոլանդն ու Մորատան պայքարը շարունակելու լավ հնարավորություն ունեն, քանի որ «Սիթին» ու «Աթլետիկոն» ապահովել են տեղը փլեյ-օֆֆում: Ինչ վերաբերում է Հոյլունին, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» համար վերջին տուրում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելը բարդ խնդիր է լինելու:

4-ական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Ջուդ Բելինգեմը, Էվանիլսոնը, Անտուան Գրիզմանը, Գաբրիել Ժեզուսը, Հարի Քեյնն ու Լոի Օպենդան:

«Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական գլխավորում է ամենաշատ գոլային փոխանցում կատարած խաղացողների անվանացանկը: Սական իր հաշվին 4 ասիստ է գրանցել: Նրան 3-ական գոլային փոխանցումով հաջորդում են Ռիկարդու Օրտան, Նաուել Մոլինան, Իվան Ռակիտիչը և Ուորեն Զաիր-Էմերին:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում գլխավոր ռմբարկու դարձավ Էրլինգ Հոլանդը, որը խփեց 12 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ