Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆը: Եվրոպայի լավագույն թիմի կոչման համար պայքարում է 16 թիմ: Փետրվարի 13-ին կկայանա 1/8 եզրափակիչի երկու խաղ:
Մադրիդի «Ռեալը» Գերմանիայում կհյուրընկալվի «Լայպցիգին», գործող գավաթակիր անգլիական «Մանչեսթեր Սիթին» Դանիայում կմրցի «Կոպենհագենի» հետ:
Երկու խաղերն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին։ «Լայպցիգ» - «Ռեալ» հանդիպումը կլինի Ֆաստ Սպորտի ուղիղ եթերում, իսկ «Կոպենհագեն» - «Մանչեսթեր Սիթի» խաղը կցուցադրվի OTT հարթակում։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր
«Լայպցիգ» (Գերմանիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 00։00 (Ֆասթ Սպորտ)
«Կոպենհագեն» (Դանիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 00։00 (Ֆասթ Սպորտ 1)


