Logo

Չեմպիոնների լիգա. «Ուրարտուի» հայտացուցակը «Զրինսկիի» դեմ խաղի համար

10:19 / 10.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի նորընծա չեմպիոն Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն ներկայացրել է թիմի հայտացուցակը բոսնիական «Զրինսկիի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման համար, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Fastex Հայաստանի նորընծա գավաթակրի հայտացուցակում է ընդգրկվել նաև չեռնոգորցի պաշտպան Պերիշա Պեշուկիչը, որի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 1 միլիոն եվրո: «Ուրարտուի» 25-ամյա նորեկն այս պահին Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է:

«Ուրարտուի» հայտացուցակը «Զրինսկիի» դեմ խաղի համար

Դարպասապահներ՝ Դմիտրի Աբակումով, Ալեքսանդր Մելիխով:

Պաշտպաններ՝ Նանա Անտվի, Էրիկ Փիլոյան, Եվգենի Ցիմբալյուկ, Իվան Զոտկո, Իսաակ Բարի, Պերիշա Պեշուկիչ, Ժիրայր Մարգարյան:

Կիսապաշտպաններ՝ Դրամանե Սալու, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Նարեկ Գրիգորյան, Էդուարդո, Արաս Օզբիլիս, Պավել Մոգիլևեց, Մարկոս Ժունիոր, Միքայել Միրզոյան, Կարեն Մելքոնյան:

Հարձակվողներ՝ Լեոն Սաբուա, Արտյոմ Մաքսիմենկո, Թեմուր Ջիկիա, Օլեգ Պոլյակով, Յայա Սանոգո:

Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Զրինսկի» դիմակայության առաջին խաղը կկայանա հուլիսի 11-ին երևանյան ակումբի ստադիոնում և կմեկնարկի ժամը 19:00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։

Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ