Երևանի «Ուրարտուի» ու բոսնիական «Զրինսկիի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայության առաջին հանդիպումը խաղը Մալթան ներկայացնող մրցավարական անձնակազմ:
Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոնների հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ֆիլիպ Ֆարուջան, որին եզրերում կօգնեն Լյուկ Պորտելին և Ալան Կամիլյերին, չորրորդ պաշտոնյան կլինի Ալեքս Ջոնսոնը:
Հիշեցնենք, որ «Ուրարտու» - «Զրինսկի» խաղը կկայանա հուլիսի 11-ին երևանյան ակումբի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքի «Զրինսկի» ստադիոնում։
Որակավորման երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կմրցի «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա) - «Սվիֆթ Էսպերանժ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի հետ։ Դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որտեղ կմրցի «Ֆարուլ» (Ռումինիա) - «Շերիֆ» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։

