Logo

Չեմպիոնների լիգա. Կայացավ որակավորման փլեյ-օֆֆի ևս 3 խաղ

01:11 / 24.08.2023Ֆուտբոլ
Չեմպիոնների լիգա-փլեյ-օֆֆ

Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կայացան ևս 3 դիմակայությունների առաջին հանդիպումները:

Իսրայելը ներկայացնող «Մաքաբի Հաիֆան» ուժերը չափում էր շվեյցարական «Յանգ Բոյզի» հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Թուրքական «Գալաթասարայը» գոլառատ պայքարում արտագնա հաղթանակի հասավ նորվեգական «Մյոլդեի» նկատմամբ: Խաղի հաշիվը բացեց «Մյոլդեի» պաշտպան Մարտին Էլինգսենը, ինչից հետո Թուրքիայի չեմպիոնը երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Երկրորդ կեսում հաշիվը հավասարեցրեց Էիրիկ Հաուգանը, իսկ խաղավերջում «Գաթասարայի» հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած Ֆրեդրիկ Միտշյոն:

Պորտուգալական «Բրագան» էլ սեփական խաղադաշտում 2-1 հաշվով հաղթեց հունական «Պանատինաիկոսին»: Դաշտի տերերից գոլի հեղինակ դարձան Աբել Ռուիսն ու Ալվարո Ֆերնանդեսը, իսկ հյուրերի կազմում աչքի ընկավ Դանիել Մանչինին:

Այս զույգերի պատասխան հանդիպումները կկայանան օգոստոսի 29-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպումներ

«Մյոլդե» (Նորվեգիա) – «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2-3 (տեսանյութ)

Մարտին Էլինգսեն, 8, Էիրիկ Հաուգան, 56 - Սերժիո Օլիվեյրա, 25, Մաուրո Իկարդի, 29, Ֆրեդրիկ Միտշյո, 90+3

«Բրագա» (Պորտուգալիա) – «Պանատինաիկոս» (Հունաստան)՝ 2-1 (տեսանյութ)

Աբել Ռուիս, 51, Ալվարո Ֆերնանդես, 74 - Դանիել Մանչինի, 90+5

«Մաքաբի Հաիֆա» (Իսրաել) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 0-0

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա