Հետաձգվել է «Տոտենհեմ» - «Միլան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման մեկնարկը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հանդիպումը Երևանի ժամանակով կեսգիշերի փոխարեն կմեկնարկի 10 րոպե ուշ, քանի որ երկու թիմերի ավտոբուսները Լոնդոնի երթևեկության ծանրաբեռնվածության պատճառով ուշացումով են ժամանել ստադիոն:
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Իտալիայի չեմպիոնը հաղթել էր 1-0 հաշվով: