Սլովակիայի չեմպիոնը «Սլովանը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի ուղեգիր:
Պատասխան խաղում Բրատիսլավայի թիմը 2-2 հաշիվը գրանցեց Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ, որին առաջին մրցավեճում հաղթել էր հյուրընկալվելիս (1-0):
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 77-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ «Զրինսկին» որակավորման առաջին փուլում հաղթահարել էր Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուի» արգելքը (1-0, 2-3, 11մ՝ 4-3):
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Սլովանը» կմրցի Տիրասպոլի «Շերիֆի» ու Հայֆայի «Մաքաբիի» դիմակայության հաղթողի հետ: «Զրինսկին» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում:
Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Սլովան» (Սլովակիա) - «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)՝ 2-2 (առաջին հանդիպում՝ 1-0)
Ալեքսանդր Չավրիչ, 5, Շարանի Զուբերու, 66 - Հրվոյե Բարիշիչ, 75, Անտոնիո Իվանչիչ, 90+3


