Պորտուգալական «Պորտուի» բրազիլացի հարձակվող Էվանիլսոնը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Քվերակության արդյունքում Էվանիլսոնն առաջ է անցել բրազիլացի գոլահար Գաբրիել Ժեզուսից («Արսենալ»), գերմանացի կիսապաշտպան Դավիդ Ռաումից («Լայպցիգ») և մեքսիկացի հարձակվող Սանտիագո Խիմենեսից («Ֆեյենորդ»)։
Հիշեցնենք, որ բելգիական «Անտվերպենի» դեմ արտագնա խաղում 24-ամյա բրազիլացին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ՝ օգնելով «Պորտուին» հաղթել 4-1 հաշվով։