ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին և Միլանի «Ինտերի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Ինտերի» նիդերլանդցի պաշտպան Դենզել Դյումֆրիսը:


