ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն, Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը, Լոնդոնի «Արսենալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորն ու անգլիական «Լիվերպուլի բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեկերը:
Հիշեցնենք, որ նախորդ խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արքայական ակումբի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: