ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան, նիդերլանդական ՊՍՎ-ի վինգեր Նոա Լանգը և Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Օրքյուն Կյոկչուն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում ձևակերպել էր հեթ-տրիկ: