ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների անվանացանկը:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը, Ռոտերդամի «Ֆեյենորդի» եզրային հարձակվող Իգոր Պայշաոն, Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Սերու Գիրասին ու Լիսաբոնի «Բենֆիկայի» հարձակվող Վանգելիս Պավլիդիսը:
Վինիսիուսը 2 ասիստ էր կատարել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում, Պայշաոն «Միլանի» դեմ մրցավեճում խփել էր իր թիմի հաղթական գոլը, Գիրասին գոլ ու գոլային փոխանցում էր կատարել «Սպորտինգի» դեմ խաղում, իսկ Պավլիդիսը» դարպասի գրավմամբ էր աչքի ընկել«Մոնակոյի» դեմ մրցավեճում:
Who stood out this matchweek? 🌟
— UEFA Champions League (@ChampionsLeague) February 12, 2025
Vote 👇#UCLPOTW | @PlayStationEU