ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման, Միլանի «Ինտերի» թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն և իտալական «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենը: Հոլանդը դարձել էր պենտա-տրիկի հեղինակ, Բենզեման խփել էր մեկ գոլ, իսկ Օսիմհենը ձևակերպել էր դուբլ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել իտալական «Նապոլին», «Միլանը», «Ինտերը», անգլիական «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», Լիսաբոնի «Բենֆիկան», մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» և Մյունխենի «Բավարիան»: