Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի ավարտից հետո մրցաշարի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդներին։
Լավագույնի կոչմանը հավակնում են Ռաֆա Սիլվան («Բենֆիկա»), Մեհդի Տարեմին («Պորտու»), Լիոնել Մեսին (ՊՍԺ) և Ջովանի Սիմեոնեն («Նապոլի»):
Տարեմին դուբլի հեղինակ էր դարձել բելգիական «Բրյուգեի» դեմ արտագնա խաղում (4-0), Մեսին դուբլի և երկու ասիստի հեղինակ էր դարձել Հայֆայի «Մաքաբիի» դեմ տնային խաղում (7-2), Սիմեոնեն դուբլ էր գրանցել շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ Իտալիայում կայացած խաղում (3-0), իսկ Ռաֆա Սիլվան նույնքան գոլ էր խփել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Լիսաբոնում կայացած խաղում (4-3):
Who did it best this week? 🧐@PlayStationEU || #UCLPOTW || #UCL
— UEFA Champions League (@ChampionsLeague) October 26, 2022