ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի վինգեր Կինգսլի Կոմանը, իտալական «Միլանի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆայել Լեաուն, Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին և Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի կիսապաշտպան Ֆրեդրիկ Էուրսնեսը:
Կոմանի գոլը հաղթանակ էր պարգևել «Բավարիային» Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի դեմ 1/8 եզրափակիչի արտագնա խաղում (1-0), Ադեյեմիի գոլը հաղթական էր «Բորուսիայի» համար Լոնդոնի «Չելսիի» հետ տնային խաղում (1-0), Լեաուն մասնակցել էր «Տոտենհեմի» դեմ հաղթական հանդիպմանը (1-0), իսկ Էուրսնեսը «Բենֆիկային» օգնել էր հաղթել բելգիական «Բրյուգեին» (2-0)։
Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում։