ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները:
Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս շաբաթ մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը և Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Մաթս Հումելսը:
Վինիսիուսը Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում (2-1) 5 հարված էր կատարել, որոնցից մեկից հետո գերմանական ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը սխալվել էր և գոլ բաց թողել: Բրազիլացին նաև 12 փորձից 7 հաջողված խաբք է կատարել:
Հումելսը ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղում (1-0) դարձել էր հաղթական գոլի հեղինակ, ինչպես նաև 5 խլում կատարել և 6 անգամ գնդակը վերադարձրել իր թիմին:
Հիշեցնենք, որ երկու խաղացողներն էլ ճանաչվել էին կիսաեզրափակիչների լավագույն ֆուտբոլիստ ինչպես առաջին, այնպես էլ պատասխան խաղում: