Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահ․ Դիոգու Կոշտա («Պորտու»)։
Պաշտպաններ․ Մարիու Ռուի («Նապոլի»), Կիմ Մին Ջե («Նապոլի»), Մանուել Ականջի («Մանչեսթեր Սիթի»), Ջովանի Դի Լորենցո («Նապոլի»)։
Կիսապաշտպաններ․ Պյոտր Զելինսկի («Նապոլի»), Հաքան Չալհանօղլու («Ինտեր»), Կևին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»)։
Հարձակվողներ․ Վիկտոր Օսիմհեն («Նապոլի»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի»)։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ են դուրս եկել անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին», իսպանական «Ռեալը», իտալական «Միլանը», «Ինտերն» ու «Նապոլին», գերմանական «Բավարիան», պորտուգալական «Բենֆիկան»: 1/4 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 17-ին։