Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակով ավարտեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը։ Վերջին՝ 6-րդ տուրում մրցաշարի գործող գավաթակիրն ընդունեց շոտլանդական «Սելթիկին» և առավելության հասավ 5-1 հաշվով։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, որը դարձավ Չեմպիոնների լիգայում 11-մետրանոց հարվածով գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ ռեկորդը սահմանելով 37 տարեկան 54 օրականում։
F խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց նաև գերմանական «Լայպցիգը», որը 4-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ։
«Ռեալը» 13 միավորով հաղթեց խմբում, իսկ 12 միավոր հավաքած «Լայպցիգը» փլեյ-օֆֆ անցավ երկրորդ տեղով։ «Շախտյորը» 6 միավորով երրորդն է և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։ «Սելթիկը» 2 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը և դուրս մնաց հետագա պայքարից։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր
F խումբ
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)` 5-1 (տեսանյութ)
Լուկա Մոդրիչ, 6 (11մ), Ռոդրիգո, 21 (11մ), Մարկո Ասենսիո, 51, Վինիսիուս Ժունիոր, 61, Ֆեդերիկո Վալվերդե, 71 – Ժոտա, 64
Չիրացված 11-մետրանոց՝ Յոսիպ Յուրանովիչ, 35 («Սելթիկ»)
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Լայպցիգ» (Գերմանիա)` 0-4 (տեսանյութ)
Քրիստոֆեր Նկունկու, 10, Անդրե Սիլվա, 50, Դոմինիկ Սոբոսլայ, 62, Դանի Օլմո, 68