Կառլո Անչելոտին ներկայացրել է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմը Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի համար:
«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Ռյուդիգեր, Նաչո, Մենդի, Վալվերդե, Կամավինգա, Կրոս, Բելինգեմ, Ռոդրիգո, Վինիսիուս:
Եզրափակիչ հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին և կցուցադրվի Fast Sports հեռուստաալիքի ուղիղ եթերում: Fast Media-ն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վճռորոշ խաղը կլուսաբանի մրցավայրից:


