Logo

Չեմպիոնների լիգա. «Ռեալ» - «Լիվերպուլ», «Նապոլի» - «Այնտրախտ». Մեկնարկային կազմեր

22:53 / 15.03.2023Չեմպիոնների լիգա
null

ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մարտի 15-ին հայտնի կդառնան քառորդ եզրափակիչի վերջին երկու մասնակիցները:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում կընդունի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին», իսկ իտալական Ա Սերիայի առաջատար «Նապոլին» սեփական խաղադաշտում կմրցի Եվրոպա լիգայի գործող հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

«Ռեալ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա) (առաջին խաղը՝ 5-2)

«Ռեալ». Կուրտուա, Կարվախալ, Միլիտաո, Ռյուդիգեր, Նաչո, Կրոս, Կամավինգա, Մոդրիչ, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա:

«Լիվերպուլ». Ալիսոն, Ռոբերտսոն, Վան Դեյկ, Կոնատե, Ալեքսանդր-Առնոլդ, Միլներ, Ֆաբինյո, Ժոտա, Գակպո, Սալահ, Նունյես:


«Նապոլի» (Իտալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) (առաջին խաղը՝ 2-0)

«Նապոլի». Մերետ, Դի Լորենցո, Ռահմանի, Կիմ, Ռուի, Զամբո-Անգիսա, Լոբոտկա, Զելինսկի, Պոլիտանո, Կվարացխելիա, Օսիմհեն:

«Այնտրախտ». Տրապ, Լենս, Նդիկա, Տուտա, Կնաուֆ, Սոու, Ռոդե, Բուտա, Կամադա, Գյոտցե, Բորե:

«Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում, իսկ «Նապոլի» - «Այնտրախտ» հանդիպումը՝ «Վիվառո Սպորտ+»-ի: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա