Logo

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» խաղերի մրցավայրն ու ժամանակացույցը

14:46 / 23.06.2024Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ն հաստատել է ֆուտբոլի Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի»՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումների մրցավայրերն ու ժամանակացույցը։

Բելառուսի չեմպիոն Մինսկի «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Հունգարայի Մեզեկեվեշդ քաղաքի ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը տնային պատասխան խաղը կանցկացնի հուլիսի 16-ին Երևանի «Ուրարտու» մարզադաշտում (խաղի մեկնարկը 20։00-ին)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի ամենատիղտոսակիր ակումբն ուժերը կչափի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ:

«Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ։

Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով երրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատարին։ Նախորդ մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբը 30 տուրում վաստակել է 69 միավոր և 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նեմանին»։

null

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա