Logo

Չեմպիոնների լիգա․ «Փյունիկի» հավանական մրցակիցը երկրորդ փուլ դուրս գալու դեպքում

14:33 / 19.06.2024Ֆուտբոլ
null

Շվեյցարական Նիոնում կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը և Երևանի «Փյունիկն» իմացել է հավանական մրցակցին։

Գլխավոր եվրագավաթի որակավորման առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Հայաստանի նորընծա չեմպիոնն ուժերը կչափի «Լյուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Բաթումի» (Վրաստան) զույգի հաղթողի հետ: Հանդիպումների ժամանակացույցը հայտնի կդառնա ավելի ուշ։

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցելու է Բելառուսի չեմպիոն Միսնկի «Դինամոյի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Հունգարիայում։ Բելառուսական ակումբները եվրագավաթային խաղերն անցկացնում են չեզոք դաշտում։

«Փյունիկի» ու «Դինամոյի» դիմակայության պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում և կմրցի «Սլովան» (Սլովակիա) - «Ստրուգա» (Հյուսիսային Մակեդոնիա) զույգի պարտվողի հետ։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերը կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։ Ժամանակացույցը կհստակեցվի հունիսի 21-ին:

Բելառուսի ընթացիկ առաջնության 12-րդ տուրից հետո Միսնկի «Դինամոն» 26 միավորով երրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատարին։ Նախորդ մրցաշրջանում մայրաքաղաքային ակումբը 30 տուրում վաստակել է 69 միավոր և 7 միավոր գերազանցել երկրորդ տեղը գրաված «Նեմանին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա