Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի ավարտից հետո հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։
Առաջին տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել մրցաշարի գործող հաղթող Մադրիդի «Ռեալը», Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» ու «Տոտենհեմը», իտալական «Նապոլին», պորտուգալական «Բենֆիկան» ու «Պորտուն»։
Խմբերում երկրորդ տեղը գրավեցին իտալական «Ինտերը» և «Միլանը», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Լիվերպուլը», Դորտմունդի «Բորուսիան», բելգիական «Բրյուգեն», Եվրոպա լիգայի գործող հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և գերմանական «Լայպցիգը»։
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը կանցկացվի նոյեմբերի 7-ին: 1/8 եզրափակիչում չեն կարող հանդիպել նույն խմբից դուրս եկած ու նույն երկիրը ներկայացնող ակումբները։